Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԴԻՄԵԹԻԼՎԻՆԻԼԷԹԻՆԻԼԿԱՐԲԻՆՈԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ» ՀՆ N 2.2.5-005-12 ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012068

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 հունվարի 2012 թ.

ք. Երևան N 01-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԴԻՄԵԹԻԼՎԻՆԻԼԷԹԻՆԻԼԿԱՐԲԻՆՈԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ» ՀՆ N 2.2.5-005-12 ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

Հրամայում եմ`

1. Հաստատել «Աշխատանքային գոտու օդում դիմեթիլվինիլէթինիլկարբինոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի» ՀՆ N 2.2.5-005-12 հիգիենիկ նորմերը` համաձայն հավելվածի:

Նախարար՝ Հ. Քուշկյան

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2012 թ. հունվարի 24-ի

N 01-Ն հրամանի

ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԴԻՄԵԹԻԼՎԻՆԻԼԷԹԻՆԻԼԿԱՐԲԻՆՈԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ

ՀՆ N 2.2.5-005-12

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ

1. Սույն հիգիենիկ նորմերը սահմանում են կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում դիմեթիլվինիլէթինիլկարբինոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչպես նաև բնութագրում է քիմիական նյութի ագրեգատային վիճակը և վտանգավորության դասը:

2. Սույն հիգիենիկ նորմերը տարածվում են դիմեթիլվինիլէթինիլկարբինոլ արտադրող, օգտագործող, տեղափոխող, պահեստավորող և վաճառք իրականացնող կազմակերպությունների վրա:

3. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

Հ/հ Նյութի անվանումը Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), մգ/մ.3 Ագրեգատային վիճակը Վտանգա-վորության դասը

1 2 3 4 5

1. Դիմեթիլվինիլէթինիլկարբինոլ 3 գոլորշի 3

(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։