«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից 25 դեկտեմբերի 2003 թ. Պետական գրանցման թիվ 60303400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան N 36-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 1-Ավիա (ամսական) «Օդային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի մայիսի 27-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 97 հրամանը:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 36-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
1.3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
1.4. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:
1.5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում արտացոլվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:
2.1. Առաքվել են բեռներ և փոստ - ընդամենը (110), ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը (120) տողերում արտացոլվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռները, (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը), արտահայտված տոննաներով:
2.2. Հայաստանյան շարժակազմով (111 և 121) տողերում ներառվում է միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակը:
2.3. Մեկնել են ուղևորներ - ընդամենը (տող 130) ցուցանիշը ներկայացնում է հանրապետությունից մեկնած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով մեկնած ուղևորները):
2.4. Հայաստանյան շարժակազմով (131 և 141) տողերում ներառվում են միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:
2.5. Ժամանել են ուղևորներ - ընդամենը (տող 140) ցուցանիշը ներկայացնում է հանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով ժամանած ուղևորները):
2.6. Ուղևորաշրջանառությունը (տող 150) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
2.7. Բեռնաշրջանառությունը (տող 160) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
2.8. Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը (տող 170) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածված կգ-ի` 1 ուղևորը - 90 կգ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
2.9. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը - (տող 180) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
2.10. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդամենը - (տող 190) լրացվում է 180 տողի գումարը` ներառյալ ավելացված արժեքի հարկի գումարը:
2.11. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը (200 տողում) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
2.12. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը (210 տողում) լրացվում է 200 տողի գումարը` ներառյալ ավելացված արժեքի հարկի գումարը:
2.13. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (տող 220) լրացվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի
Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության
ներկայացման ժամկետը`
Ազգային վիճակագրական
ծառայություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
1-ԱՎԻԱ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 36-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200_ թ._______ ամսվա համար
Ցուցանիշի անվանումը Տողի հա-մարը Չափի միա- վորը Հաշվետու ամիսը Աճողական թվերով
ընթացիկ տարվա նախորդ տարվա հաշվետու տարվա սկզբից նախորդ տարվա համապատաս-
խան ժամանակա-
շրջանի համար
Ա Բ Գ 1 2 3 4
Առաքվել են բեռներ և փոստ - ընդամենը* 110 տոննա
այդ թվում` հայաստանյան շարժակազմով 111 ''-''
Ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը* 120 ''-''
այդ թվում` հայաստանյան շարժակազմով 121 ''-''
Մեկնել են ուղևորներ- ընդամենը* 130 հազար մարդ
այդ թվում` հայաստանյան շարժակազմով 131 ''-''
Ժամանել են ուղևորներ- ընդամենը* 140 ''-''
այդ թվում` հայաստանյան շարժակազմով 141 հազար մարդ
Ուղևորաշրջանառությունը 150 միլիոն ուղևոր-կմ
Բեռնաշրջանառությունը 160 միլիոն ուղևոր-կմ
Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը 170 ''-''
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը 180 հազար դրամ
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ավելացված արժեքի հարկով ) - ընդամենը 190 ''-''
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը 200 ''-''
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ավելացված արժեքի հարկով) - ընդամենը 210 ''-''
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը 220 մարդ X X
*) 110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար`
ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:
Ղեկավար ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն, պաշտոն)
________________
(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@____________