ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1493-Ա
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 2400-Ն որոշման հավելվածի 18-րդ կետերը՝
1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 3-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի N 551-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
27.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1493-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ռոբերտ Ղուկասյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Անետա Բաբայան - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Արման Անդրիկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Արսեն Բաղդասարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ
Գոհար Մամիկոնյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արմինե Շեգունց - «Գորիսի թիվ 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Աշոտ Գևորգյան - «Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Զոհրաբ Հովհաննիսյան - ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ (համաձայնությամբ)
Լարիսա Իվանյան - Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)
Արտուշ Ղուկասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Լուիզա Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, քիմ. գիտ. դոկտոր, դոցենտ
Զարեհ Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր
Սվետլանա Մանուչարյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բան. գիտ. թեկնածու
Նաիրա Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար
Լիանա Օհանյան - Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Գուրգեն Մինասյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Հայկուշ Արզանյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Գուրգեն Հարությունյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Մելանյա Թևոսյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Կարինե Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ. 27.05.22 N 580-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ