ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 578-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Լիտվայի Հանրապետության առողջապահական համակարգը և առողջության ապահովագրության փորձն ուսումնասիրելու նպատակով 2022 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 31.05.22 N 604-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրա- պետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
26.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 578-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա․ Ավանեսյան ՀՀ առողջապահության նախարար (պատվիրակության ղեկավար,
31.05.2022 թ. - 01.06.2022 թ.)
Լ․ Նանուշյան ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա․ Ավանեսյան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (30.05.2022 թ.- 03.06.2022 թ.)
Ռ․ Գևորգյան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (31.05.2022 թ.- 01.06.2022 թ.)
Ա․ Խաչատրյան ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության
պետ (30.05.2022 թ. - 03.06.2022 թ.)
Գ․ Այվազյան ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պարտականությունները կատարող
Ս․ Խարազյան Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ
(համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 31.05.22 N 604-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
26.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ