Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից 20 հունվարի 2004 թ. Պետական գրանցման թիվ 60304003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

22 դեկտեմբերի 2003 թ.

ք. Երևան N 49-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաշվետվություն կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» ձև թիվ 1-ՏԳ (փոքր) (եռամսյակային, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 260-Ն որոշման հավելված 1-ով հաստատված «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև թիվ 1-ՏԳ (փոքր) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 2.2 բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Թողարկման ծավալն ըստ գործունեության ոչ հիմնական տեսակների»,

բ) 2.2 բաժնում` «թողարկման ծավալների (ներառյալ ԱԱՀ և ակցիզային հարկը, ակցիզային հարկը, պարզեցված հարկը և հաստատագրված վճարը)» բառերը փոխարինել «թողարկման ծավալների (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարի)» բառերով:

Նախագահ Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։