ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2022 թվականի N 805-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 65-Ն որոշման հավելվածի`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերի համար բժշկական հաստատությունում վարվում է էլեկտրոնային գրանցամատյան՝ համաձայն ձևի (այսուհետ` գրանցամատյան), որտեղ հաղորդում ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում լրացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:».
2) ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ
Հերթական համար Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխման(դիմելու) օրը, ժամը Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (եթե այն հայտնի է բժշկական հաստա-տություն դիմելու կամ տեղափոխվելու պահին) Պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին) Պացիենտի հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը, հեռախոսա-համարը (եթե այն հայտնի է բժշկական հաստա-տություն դիմելու կամ տեղափոխվելու պահին) Պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, հնարավոր պատճառները, առողջական վիճակի ծանրության աստիճանը Բռնի կամ հակաօրի-նական գործողու-թյունների կասկածի դեպքում` վերջինիս մասին վկայող նշանների վերաբերյալ Դիակի տեղա-փոխման օրը, ժամը Հաղորդում
ներկայացնող
բուժաշ-խատողի անունը,
ազգանունը, հայրանունը Հաղորդումն ընդունող ՀՀ ոստիկա-նության աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը Հաղորդումը ներկայացնելու օրը և ժամը Բռնի կամ հակաօրինական գործողությունների դեպքի վայրը, վնասվածք ստանալու հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները (հայտնի լինելու դեպքում) Պացիենտին կամ դիակը բժշկական հաստատություն տեղափոխած անձի (անձանց) և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում)
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
02.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2022 թվական: