Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-05-03-ից մինչև 2022-09-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-09-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թ. N 152-Ն

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Կապան համայնքի 2022 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով` 3,103,724․6 հազար դրամ,

2) ծախսերի գծով` 3,103,724․6 հազար դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի.

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ ` համաձայն N 4 հավելվածի.

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն N 5 հավելվածի.

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.

8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները.

9. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` թույլատրել համայնքի ղեկավարին`

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների.

2) բյուջետային տարվա ընթացքում փոփոխությունները կատարել առանց սահմանափակումների.

10. Համայնքի 2022թ. բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը առաջնահերթ կարգով ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը:

11. 2022 թվականի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

12. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

Կողմ( 25 )`

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________

ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________

ՍՊԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ __________________

ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ __________________

ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ __________________

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________

ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ __________________

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ __________________

ԻՎԱՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________

ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ __________________

ՀԵՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՏԻԳՐԱՆ ԱԹԱՅԱՆ __________________

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

Համայնքի ղեկավար` Գ. Փարսյան

2021թ. դեկտեմբերի 29

ք. Կապան

Հավելվածներ 1-6

(հավելվածները փոփ. 25.04.22 N 60-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։