Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-04-30-ից մինչև 2022-06-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-06-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«28» դեկտեմբերի 2021 թվականի N 78-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն`

ա. եկամուտների գծով 696,138.6 հազար դրամ,

բ. ծախսերի գծով 1,509,664.5 հազար դրամ,

գ. դե‎ֆիցիտը (պակասուրդը)` 813,525.9 հազար դրամ:

2) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն N 1 հավելվածի:

3) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի:

4) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի:

5) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի դե‎ֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի:

6) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի դե‎ֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի:

7) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.01.22 N 3-Ն)

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

կողմ (7)

ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ դեմ (0) ձեռնպահ (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

2021 թ. դեկտեմբերի 28

գ. Ջրվեժ

Հավելված

(հավելվածները խմբ. 14.04.22 N 20-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։