Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 52-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 650-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 52-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 16-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 52-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։