Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ֆ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-03-05-ից մինչև 2010-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 36-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ֆ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի կազմակերպությունների ֆինանսական գործունեության մասին» Ձև թիվ 1-Ֆ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Առևտրի կազմակերպությունների ֆինանսական գործունեության մասին» Ձև թիվ -1ֆ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 36-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ֆ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Առևտրի կազմակերպությունների ֆինանսական գործունեության մասին» ձև թիվ 1-ֆ (հավելված), (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. Հաշվետվությունը ներառում է մանրածախ, մեծածախ և հանրային սննդի կազմակերպությունների ֆինանսական գործունեության հիմնական ցուցանիշները: Հաշվետվությունում ցուցանիշները հաշվառվում են տարվա սկզբից աճողական կարգով:

6. 010-րդ տողում ցույց է տրվում ապրանքաշրջանառության ծավալը: Այս տողը հավասար է 030, 040, 050, 070 տողերի տվյալների գումարին (տող 010 = տող 030 + տող 040 + տող 050 + տող 070):

7. 020-րդ տողում լրացվում է միայն 1-ին սյունակը:

8. 030-րդ տողում նշվում է տնտեսական գործունեությունից ստացված համախառն եկամուտը (առանց ավելացված արժեքի, ակցիզային և այլ հարկերի):

9. 040-րդ տողում ցույց է տրվում ապրանքաշրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:

10. 050-րդ տողում ցույց է տրվում իրացված ապրանքների ակցիզային հարկի գումարը:

11. 060-րդ տողում ցույց է տրվում այլ հարկերը (այդ տողում հաշվետու կազմակերպությունը նշում է հարկատեսակը):

12. 070-րդ տողում լրացվում է վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների արժեքը:

13. 080-րդ տողում լրացվում է ընդամենը շրջանառության ծախսերը (տող 080 = տող 090 + տող 210 + տող 220 + տող 230 + տող 240):

14. 090-րդ տողում լրացվում են նյութական ծախսերը (տող 090 = տող 100 + տող 110 + տող 120 + տող 130 + տող 140 + տող 150 + տող 160 + տող 170 + տող 180 + տող 190):

15. 100-րդ տողում լրացվում է արտադրական կարիքների համար կատարված վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի ծախսերը:

16. 110-րդ տողում լրացվում է ապրանքների պահպանման, տեսակավորման, լրացուցիչ մշակման և փաթեթավորման ծախսերը:

17. 120-րդ տողում լրացվում է սանիտարական հագուստի, ճաշարանային սպիտակեղենի, փոքրարժեք և արագամաշ առարկաների, ճաշարանների սպասքի և սարքերի մաշվածքի ծախսերը:

18. 130-րդ տողում լրացվում է փոխադրման, պահպանման, իրացման ժամանակ ապրանքների և մթերքների կորուստը:

19. 140-րդ տողում լրացվում է տարայի ծախսերը:

20. 150-րդ տողում լրացվում է ընթացիկ վերանորոգման ծախսերը:

21. 160-րդ տողում լրացվում է շենքերի, շինությունների, կառույցների, գույքի պահպանման ծախսերը:

22. 170-րդ տողում լրացվում է սեփական տրանսպորտային միջոցների վրա կատարված ծախսերը:

23. 180-րդ տողում լրացվում է սեփական գովազդի վրա կատարվող ծախսերը:

24. 190-րդ տողում լրացվում է այլ կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսերը (ջրամատակարարում, սանմաքրում, կապ և այլն):

25. 200-րդ տողում լրացվում է երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտով և ավտոմեքենաներով բեռների փոխադրման ծախսերը:

26. 210-րդ տողում լրացվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները:

27. 220-րդ տողում լրացվում է սոցիալական ապահովագրության վճարները (կենսաթոշակային և այլն):

28. 230-րդ տողում լրացվում է հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները:

29. 240-րդ տողը իր մեջ ներառում է բոլոր այն ծախսերը, որոնք չեն հաշվառվել վերը նշված ծախսերում (ապահովագրական վճարները (տող 250), վարկի դիմաց տոկոսները (տող 260), մեկնադրամի և օրապահիկի ծախսերը (տող 270), վարձակալական ծախսերը (տող 280), ներկայացուցչական ծախսերը (տող 290), այլ կազմակերպությունների կողմից ոչ նյութական ծառայությունների վճարումները` բանկերի, կապի, ինֆորմացիոն-հաշվողական, պահպանության ծախսերը (տող 300) և այլ ծախսերը (տող 310)): Տող 240 = տող 250 + տող 260 + տող 270 + տող 280 + տող 290 + տող 300+տող 310:

30. 320-րդ տողում լրացվում է իրացումից շահույթը (տող 320 = տող 010 - տող 040 - տող 050 - տող 070 - տող 080):

31. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանի համար աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ներառյալ վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

32. Տեղեկանքի մասում ցույց է տրվում եկամուտ ոչ առևտրային գործունեությունից, դրանից ծախսեր, բնակչությանը ապառիկ վաճառված ապրանքների գումարը, ապառիկ վաճառքի հատկացված գումարը, պարտքը ապառիկ վաճառված ապրանքների դիմաց` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայության

մարզային գործակալություն (տարածքային բաժին)

իրավաբանական անձինք, հիմնարկները,

անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու

ժամանակաշրջանին հաջորդող

տարվա ապրիլի 1-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

1-Ֆ (հավելված)

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 36-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

200 թ. համար

հազ. դրամ

Ցուցանիշների

անվանումը Տողի

համարը Մանրածախ

առևտուր Մեծածախ

առևտուր Հանրային

սնունդ

Բ 1 2 3

Ապրանքաշրջանառության ծավալը

(030+040+050+070) 010

այդ թվում`

ապրանքների վաճառքը բնակչությանը 020 X X

Տնտեսական գործունեությունից ստացված համախառն եկամուտ 030

Ավելացված արժեքի հարկ 040

Ակցիզահարկ 050

Այլ հարկեր 060

Վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների արժեքը 070

Շրջանառության ծախսեր ընդամենը` (090+210+220+230+240)

այդ թվում` 080

Նյութական ծախսեր - ընդամենը (100+110+120+130+140+150+160+170+180+190)

այդ թվում՝ 090

արտադրական կարիքների համար վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի ծախսեր. 100

ապրանքների պահպանման, տեսակավորման, լրացուցիչ մշակման, փաթեթավորման ծախսեր 110

սանիտարական հագուստի, ճաշարանային սպիտակեղենի, փոքրարժեք և արագամաշ առարկաների, ճաշարանների սպասքի և սարքերի մաշվածքի ծախսեր 120

ապրանքների կորուստը փոխադրման, պահպանման և իրացման ժամանակ 130

տարայի ծախսեր 140

ընթացիկ վերանորոգման ծախսեր 150

շենքերի, շինությունների, կառույցների, գույքի, պահպանման ծախսեր 160

սեփական տրանսպորտային միջոցների վրա կատարված ծախսեր 170

սեփական գովազդի վրա կատարվող ծախսեր 180

այլ կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսեր 190

դրանցից`

երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտով և

ավտոմեքենաներով բեռների փոխադրում 200

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ 210

Սոցիալական ապահովագրության վճարներ 220

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ 230

Այլ ծախսեր (250+260+270+280+290+300+310)

այդ թվում` 240

ապահովագրական վճարումներ 250

տոկոսներ վարկի դիմաց 260

մեկնադրամի և օրապահիկի ծախսեր 270

վարձակալական ծախսեր 280

ներկայացուցչական ծախսեր 290

այլ կազմակերպությունների կողմից մատուցված ոչ նյութական ծառայությունների վճարումներ (բանկերի, կապի, ինֆորմացիոն-հաշվողական, պահպանության և այլ ծախսեր) 300

այլ ծախսեր 310

Իրացումից շահույթ (010-040-050-070-080) 320

1 2 3

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ)

Տեղեկանք

Եկամուտ ոչ առևտրային գործունեությունից 330 _____________ հազ. դրամ

դրանից`

ծախսեր 340 _____________ հազ. դրամ

Բնակչությանը ապառիկ վաճառված ապրանքներ 350 _____________ հազ. դրամ

Ապառիկ վաճառքի հատկացված գումարը 360 _____________ հազ. դրամ

Պարտքը ապառիկ վերցրած ապրանքների դիմաց`

հաշվետու ժամանակաշրջանի սկզբում 370 _____________ հազ. դրամ

հաշվետու ժամանակաշրջանի վերջում 380 _____________ հազ. դրամ

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։