ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2021 թվականի թիվ 26 քաղ. Մոսկվա
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԻՄՊԼԱՆՏԱՏԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կրծքագեղձի իմպլանտատը, որը բաղկացած է սիլիկոնե դոնդողով լցավորված էլաստիկ սիլիկոնե թաղանթից, մանրէազերծ բժշկական արտադրատեսակ է, որը կրծքագեղձերի եզրագծերը վիրաբուժական միջամտությամբ շտկելու նպատակով իմպլանտավորվում է մարմնի մեջ վերակառուցողական-վերականգնողական կամ պլաստիկ վիրահատությունների ժամանակ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման՝ 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9021 90 900 9 ստորաենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: