Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-03-05-ից մինչև 2013-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 փետրվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305073

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 40-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» Ձև թիվ 12- շինարարություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» Ձև թիվ-12 (շինարարություն) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշումը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 40-Ն որոշմամբ

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» ձև թիվ 12-շինարարություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են շինարարական, շինմոնտաժային, շինվերանորոգման, գործարկման-կարգավորման, հորատող և այլ կապալառու կազմակերպությունները, տնտեսավարման եղանակով շինարարություն իրականացնող կազմակերպությունները, նախագծահետախուզական կազմակերպությունները, շինարարական մեքենաներ ունեցող արդյունաբերական կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունք` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

1. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

5. Սույն բաժնում արտացոլվում են տարվա վերջում կազմակերպության հաշվեկշռում գտնվող մեքենաների քանակներն` ըստ տեսակների, դրանց ընդհանուր (գումարային) հզորությունը (տարողությունը, արտադրողականությունը, բեռամբարձությունը և այլն), մեքենաների ընդհանուր թվից շահագործման ժամկետը լրացած, հաշվետու տարում` մաշվածության և պիտանի չլինելու պատճառով դուրս գրված մեքենաների քանակը:

Մեքենաների հզորությունը լրացվում է դրանց տեխնիկական անձնագրերում բերված տվյալների հիման վրա:

2. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԻ

6. 1-ին սյունակում լրացվում են այն մեքենաների մեքենա-օրերի քանակը, որոնք գտնվել են կազմակերպության հաշվեկշռում:

Հաշվետու տարում կազմակերպության տրամադրության տակ գտնվող նոր մեքենաները հաշվի են առնվում դրանց ստացման օրից սկսած: Մեքենաները մի կազմակերպությունից այլ կազմակերպություն փոխանցելիս, դրանց ստացման ժամկետը հաշվի է առնվում փոխանցման փաստաթղթերի ձևակերպման օրից սկսած:

Դուրս գրված մեքենաների գծով հաշվետվություն են մտցվում միայն կազմակերպությունում փաստացի մնալու մեքենա-օրերի քանակը, մինչև դուրս գրման փաստաթղթերի ձևակերպելը:

Կազմակերպությունում մնալու մեքենա-օրերի քանակը հաշվարկելիս հաշվի են առնվում դրա հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաները` անկախ դրանց գտնվելու վայրից և տեխնիկական վիճակից:

7. 2-րդ սյունակում լրացվում է կազմակերպության հաշվեկշռում գտնվող տարվա սկզբից աշխատած բոլոր մեքենաների մեքենա-օրերի քանակը:

Օգտագործված մեքենա-օր է համարվում մեքենայի փաստացի աշխատանքի մեկ օրը` անկախ օրվա ընթացքում օգտագործված աշխատաժամանակից, այսինքն օրվա ընթացքում մեկ կամ երեք հերթափոխում կատարած աշխատանքը համարվում է մեկ մեքենա-օր: Շինարարական հրապարակից դուրս մեկ օբյեկտից մի այլ օբյեկտ մեքենաների տեղափոխման օրերն օգտագործված մեքենա-օրերի մեջ չեն մտցվում:

8. 3-րդ սյունակում լրացվում են մեքենաների տեխնիկական սպասարկման (բացի ամենամսյա) վերանորոգման (ընթացիկ, նախատեսված և չնախատեսված կապիտալ վերանորոգում) և տեխնիկական սպասարկման և վերանորոգման սպասելու մեջ գտնվելու ժամանակը, անկախ տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարելու վայրից և անձից:

Մեքենայի վերանորոգման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման վայր և հետ տեղափոխելու ժամանակը հաշվի է առնվում վերանորոգման և տեխնիկական սպասարկման մեջ գտնվելու ժամանակի կազմում:

9. 2-րդ և 3-րդ սյունակներում լրացված մեքենա-օրերի գումարը պետք է փոքր լինի տնտեսությունում մեքենաների գտնվելու մեքենա-օրերից (1-ին սյունակ) այն դեպքում, երբ բացի մեքենաների վերանորոգման մեջ գտնվելու հետ կապված պատճառներից, առկա են նաև այլ պատճառներ:

10. Հաշվետվության 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաների փաստացի աշխատած մեքենա-ժամերի քանակը: Այս սյունակում ցույց է տրվում նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում այլ կազմակերպություններին տրված կամ մաշվածության պատճառով դուրս գրված մեքենաների աշխատած մեքենա-ժամերի քանակը:

Մեքենաների աշխատաժամանակի կազմում ներառվում են. կատարված աշխատանքների տեխնոլոգիական գործընթացների, սեփական ընթացքով մեկ օբյեկտի շինարարական հրապարակի սահմաններում իրականացվող տեղաշարժերի, կամ մեկ օբյեկտից մի այլ օբյեկտ տեղափոխման, մեքենաների աշխատանքի տեխնոլոգիական ընդհատման, հերթափոխի սկզբին մեքենաների նախապատրաստման և հերթափոխի վերջում նրանց հանձնման, աշխատանքային սարքավորումների փոխարինման, մեքենաների տեխնիկական սպասարկման և հերթափոխի ընթացքում մեքենավարի նախատեսված հանգստի վրա ծախսված ժամանակը:

Օբյեկտից օբյեկտ տրանսպորտային միջոցներով մեքենաների տեղափոխման համար ծախսված ժամանակը աշխատաժամանակի մեջ չի հաշվառվում:

Շահագործման բազայում մշտական կայանատեղ ունեցող և յուրաքանչյուր օր աշխատանքի մեկնող և վերադարձող (25-30 կմ հեռավորությամբ) ինքնագնաց անվավոր մեքենաների համար ճանապարհի վրա ծախսված ժամանակը ներառվում է աշխատաժամանակի մեջ (4-րդ սյունակ):

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը և ՀՀ

ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունքին

Շինարարական մեքենաներ ունեցող

բոլոր կապալառու կազմակերպությունները

մինչև հաշվետու

ժամանակաշրջանին հաջորդող

տարվա մարտի 30-ին

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

12-(շինարարություն)

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 40-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

200 թ. հունվարի 1-ի դրությամբ

1. Շինարարական մեքենաների առկայությունը

Անվանումը Տողի համարը Հզորության

չափի

միավորը Դասա-կարգիչը Քանակ (հատ) Ընդհանուր

(գումարային) հզորությունը Մեքենաների

ընդհանուր

քանակից

շահագործման

ժամկետը

լրացած մեքենաները

(հատ) Հաշվետու

տարում դուրս են

գրվել

մաշվա-

ծության և

պիտանի

չլինելու պատճառով

(հատ)

Ա Բ Գ Դ 1 2 3 4

Միաշերեփ էքսկավատորներ, ընդամենը 101 մ.3 0113

այդ թվում՝ ըստ շերեփի տարողության.

0,15-ից մինչև 0,25 մ.3 ներառյալ 102 մ.3 0113

0,65-ից մինչև 1,0 մ.3 ներառյալ 103 մ.3 0113

1,25-ից մինչև 1,6 մ.3 ներառյալ 104 մ.3 0113

1,6-ից մ.3 ավելի տարողության 105 մ.3 0113

Բազմաշերեփ էքսկավատորներ 110 ձիաուժ 0238

Թրթուրավոր էքսկավատորներ,

ներառյալ էքսկավատոր-կռունկները,

ընդամենը

այդ թվում' բեռնամբարձությամբ.

25-40 տոննա 112 տոննա

բեռնամ.

բարձութ. 0039

113 -"- 0039

40 տոննայից ավելի 114 -"- 0039

Սկրեպերներ, ընդամենը

այդ թվում՝ ինքնագնացներ 115 մ.3 00113

116 մ.3 00113

Ավտոգրեյդերներ 117 ձիաուժ. 0238

Տրակտորներով բուլդոզերներ, ընդամենը

այդ թվում՝ հետևյալ քաշուժի

տրակտորներով

6-10 տոննա

15 տոննա

25 տոննա և ավելի 119 -"- 0238

120 տոննա 0168

121 տոննա 0168

122 տոննա 0168

123 տոննա 0168

Լողացող հողածծիչ մեքենաներ 125 մ.3 մեկ

ժամ. 0513

Կռունկներ հատուկ շասսիով, ընդամենը 126 տոննա

բեռնամ.

բարձութ. 0039

այդ թվում`

25-40 տոննա 127 -"- 0039

40 տոննայից ավելի բեռնամբարձությամբ 128 -"- 0039

Խողովակներ տեղադրող կռունկներ 130 -"- 0039

Երկաթուղային կռունկներ 131 -"- 0039

Կռունկներ օդաճնշումային անիվներով

այդ թվում՝ բեռնամբարձությամբ.

25-40 տոննա ներառյալ

40 տոննայից ավելի 132 -"- 0039

133 -"- 0039

134 -"- 0039

Վերամբարձ. կռունկներ, ընդամենը

այդ թվում՝ բեռնամբարձությամբ.

7-8 տոննա ներառյալ

10-14 տոննա ներառյալ

15 տոննա և ավելի 135

-"- 0039

136 -"- 0039

137 -"- 0039

138 -"- 0039

139 -"- 0039

Ավտոմոբիլային կռունկներ, ընդամեն 140 -"- 0039

այդ թվում՝ 10 տոննայից ավելի բեռնամբարձությամբ. 141 -"- 0039

Բեռնատար և մարդատար վերելակներ 142 -"- 0039

Ավտոմոբիլային հիդրովերելակներ 144 -"- 0039

Բետոնային և ավտոբետոնային պոմպեր 145 մ.3 մեկ ժամ. 0513

Բետոն տեղափոխող ավտոմոբիլներ և ավտոմոբիլային բետոնախառնիչներ 146 մ.3 տարող. 0133

Ավտոմոբիլային բեռնիչներ 147 տոննա բեռնամ. բարձութ. 0039

Միաշերեփ բեռնիչներ 148 -"- 0039

Տրակտորներ 152 ձիաուժ. 0238

Տրակտորի և ավտոմոբիլի հիմքի վրա հորատող մեքենաներ 153 -"- -

Ցցհարներ 154 -"- -

Խճուղիների ինքնագնաց գլանակներ, ընդամենը 157 -"- -

այդ թվում՝ վիբրացիոն գործողությամբ. 158 -"- -

Հաստատուն և շարժական բետոնաշաղախառնիչ սարքավորումներ 161 մ.3 մեկ. ժամ. 0513

Ասֆալտախառնիչ սարքավորումներ 162 -"- -

Շարժական կոմպրեսորներ

(5 խոր. մետր/րոպե և ավելի

արտադրողականությամբ) 163 մ.3 մեկ րոպե 1335

Սվաղման շարժական կայանքներ 167 -"- -

Ձեռքի էլեկտրական մեքենաներ, ընդամենը 169 կվտ 0214

այդ թվում՝ սվաղող-քսահարթող մեքենաներ 170 -"- -

Ասֆալտահարդիչներ 171 -"- -

Ծանրաքարշեր, ընդամենը 173 -"- -

այդ թվում՝ 40 տոննա և ավելի

բեռնատարողության 174 -"- -

Ցցերի տեղադրման դիզելային մուրճեր 176 -"- -

Ներկման շարժական կայանքներ 177 -"- -

Թափքային շրջադարձով փոքր բռնիչներ 178 -"- -

102, 110, 115, 117, 119, 148, 171 և 178

տողերից՝ ավտոմատ կառավարման

աշխատանքային օրգան ունեցող մեքենաներ 179 -"- -

Օդի ճնշմամբ գործող ձեռքի մեքենաներ 180 -"- -

Մոնտաժի համար օգտագործվող մխոցային ատրճանակներx) 181 -"- -

Հարդարման շինարարական մեքենաներ 182 -"- -

Տեխնիկական սպասարկման և վերանորոգման արհեստանոցներ (ավտոմեքենաների վրա) 183 -"- -

Գործիքային-բաշխիչ շարժական կետեր 184 -"- -

Վառելիքա-քսայուղային լցավորողներ 185 -"- -

Շարժական վագոն-տնակներ 186 -"- -

Հիդրոմուրճեր 187 -"- -

Հորատման ցցերի տեղակայման կայանքներ 188 -"- -

Այլ շինարարական մեքենաներ 189

190

191

191

2. Շինարարական մեքենաների օգտագործումն ըստ ժամանակի

Մեքենաների տեսակները Տողի համարը Կազմակերպությունում տեխնիկայի գտնվելու մեքենա-օրերը Աշխա-

տեցրած

մեքենա-

ժամերը

Ընդա-

մենը այդ թվում՝

աշխա-

տանքի մեջ տեխնիկական սպասարկման,

վերանորոգման և դրան սպասելու մեջ

Ա Բ 1 2 3 4

Միաշերեփ էքսկավատորներ, ընդամենը 201

այդ թվում՝ ըստ շերեփի ծավալի.

0,15 - 0,25 խոր.մետր ներառյալ 202

Բազմաշերեփ էքսկավատորներ 210

Թրթուրավոր կռունկներ, ներառյալ 212

Սկրեպերներ-ընդամենը 215

այդ թվում՝ինքնագնացներ 216

Ավտոգրեյդերներ 217

Տրակտորներով բուլդոզերներ, ընդամենը 220

այդ թվում՝ 6-10 տոննա հզորությամբ 221

Հատուկ շասսիով կռունկներ 231

Օդաճնշումային անիվներով կռունկներ 232

Վերամբարձ կռունկներ, ընդամենը 235

այդ թվում՝ 10-14 տոննա բեռնամբարձությամբ 237

Ավտոմոբիլային կռունկներ 240

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։