ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2021 թվականի թիվ 30 քաղ. Մոսկվա
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 2.1 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԿԱՐԳ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Այն ապրանքների ցանկի 2.1 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2021 թվականի մարտի 16-ի թիվ 30 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
այն ապրանքների ցանկի 2.1 բաժնում կատարվող, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ
2.1 բաժնի ծանոթագրությունից առաջ՝ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ F ցուցակով.
«Ցուցակ F
Ապրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը
Բանաձևը Նյութը Անվանումը
Խումբ I
CHF2CHF2 ՀՖԱ-134 1,1,2,2-տետրաֆտորէթան 2903 39 290 0-ից
CH2FCF3 ՀՖԱ-134а 1,1,1,2-տետրաֆտորէթան 2903 39 260 0
CH2FCHF2 ՀՖԱ-143 1,1,2-տրիֆտորէթան 2903 39 290 0-ից
CHF2CH2CF3 ՀՖԱ-245fа 1,1,1,3,3,-պենտաֆտորպրոպան 2903 39 270 0-ից
CF3CH2CF2CH3 ՀՖԱ-365mfc 1,1,1,3,3-պենտաֆտորբութան 2903 39 290 0-ից
CF3CHFCF3 ՀՖԱ-227еа 1,1,1,2,3,3,3-հեպտաֆտորպրոպան 2903 39 270 0-ից
CH2FCF2CF3 ՀՖԱ-236сb 1,1,1,2,2,3-հեքսաֆտորպրոպան 2903 39 270 0-ից
CHF2CHFCF3 ՀՖԱ-236еа 1,1,1,2,3,3-հեքսաֆտորպրոպան 2903 39 270 0-ից
CF3CH2CF3 ՀՖԱ-2361fа 1,1,1,3,3,3-հեքսաֆտորպրոպան 2903 39 270 0-ից
CH2FCF2CHF2 ՀՖԱ-245са 1,1,2,2,3,-պենտաֆտորպրոպան 2903 39 270 0-ից
CF3CHFCHFCF2CF3 ՀՖԱ-43-l0mee 1,1,1,2,2,3,4,5,5,5-դեկաֆտորպենտան 2903 39 290 0-ից
CH2F2 ՀՖԱ-32 դիֆտորմեթան 2903 39 210 0
CHF2CF3 ՀՖԱ-125 պենտաֆտորէթան 2903 39 240 0-ից
CH3CF3 ՀՖԱ-143а 1,1,1-տրիֆտորէթան 2903 39 240 0-ից
CH3F ՀՖԱ-41 ֆտորմեթան 2903 39 290 0-ից
CH2FCH2F ՀՖԱ-152 1,2-դիֆտորէթան 2903 39 290 0-ից
CH3CHF2 ՀՖԱ-152а 1,1-դիֆտորէթան 2903 39 250 0
Խումբ II
CHF3 ՀՖԱ-23 տրի ֆտորմեթան 2903 39 230 0»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: