Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2021 թվականի թիվ 117 քաղ. Մոսկվա

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 260 որոշմամբ հաստատված՝ շինությունների և տարածքների մաքսային տեսազննման ակտի ձևի մեջ «Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման ակտին կից ներկայացվում են՝» և «Հատուկ նշումներ՝» գրառումները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման ակտին կից ներկայացվում են (նշանակություն ունեցող փաստաթղթեր և նյութեր, այդ թվում՝ գծագրեր, տեսազննման վայրի սխեմաներ, լուսանկարներ, աղյուսակներ և այլն)՝ ___________________________________________

_____________________________________________________________________________

Հատուկ նշումներ (փաստեր տարածք (շինություն) մուտք գործելը մերժելու, դիմադրությունը ճնշելու, կողպված շինությունները բացելու մասին (բացելու ամսաթվի և ժամի նշումով), սենքերի և տարածքների տեսազննում անցկացնելու ընթացքում ընդմիջումներ՝ սենքից և (կամ) տարածքից այն պաշտոնատար անձի (պաշտոնատար անձանց) բացակայության ժամանակ, որն իրականացնում է այդպիսի տեսազննումը (ընդմիջումն սկսելու ամաթիվը և ժամը, սենքերի և տարածքների մաքսային տեսազննումը վերսկսելու ամսաթիվը և ժամը) և այլն)՝ _____________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

_____________________________________________________________________________»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։