«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
3 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան N 10-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի բ) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հունվարի 14-ի «2005 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) հավելված I-ի «1.4. Աշխատանքի շուկա» բաժնի «1.4.2. Բնակչության կենսամակարդակ և աշխատավարձ» ենթաբաժնից հանել.
142011 Աշխատողների թվաքանակը և
աշխատանքի վարձատրությունը
միջազգային կազմակերպություններում Ձև N 1-ԱՄ -"- -"- -"- -"-
տողը.
բ) հավելված VI-ի «Աշխատանքի շուկա» բաժնից հանել.
Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչներ Աշխատողների թվաքանակը և
աշխատանքի վարձատրությունը
միջազգային կազմակերպություններում Ձև N 1-ԱՄ 5 մայիսի -"-
տողը:
Նախագահ Ս. Մնացականյան