Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2021 թվականի թիվ 43 քաղ. Նուր-Սուլթան

ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ոչ նպատակահարմար ճանաչել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ալկոհոլային արտադրանքի դրոշմավորման ներդնումը՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի՝ տվյալ արտադրանքի արտադրության և շրջանառության առանձնահատկությունների կապակցությամբ:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ներդնում են սույն որոշմամբ նախատեսված ցանկում ներառված ալկոհոլային արտադրանքի դրոշմավորումը նույնականացման միջոցներով՝ իրենց օրենսդրությանը համապատասխան՝ առանց հաշվի առնելու բազային մոդելի դրույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ու. Կարմիշակով Ա.Օվերչուկ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի ապրիլի 23-ի

թիվ 43 որոշման

ՑԱՆԿ

ալկոհոլային արտադրանքի

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Ապրանքի անվանումը

2204 (2204 30-ից բացի), 2205 Գինիներ՝ խաղողի, բնական, ներառյալ՝ թնդեցվածները. քաղցրահյութ խաղողի՝ բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից

Վերմուտներ և խաղողի այլ բնական գինիներ՝ բուսական կամ բուրավետ նյութերի ավելացմամբ

2206 Խմորման ենթարկված այլ խմիչքներ (օրինակ՝ սիդր, սիդր տանձի, մեղրաըմպելիք, սակե).

Խառնուրդներ՝ խմորման ենթարկված խմիչքներից, և խմորման ենթարկված խմիչքների ու ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդներ` այլ տեղում չնշված կամ չընդգրկված

2208 20 120 0 Կոնյակ

2208 20 620 0

2208 20 140 0 Արմանյակ

2208 20 640 0

2208 20 260 0 Գրապպա

2208 20 860 0

2208 20 270 0 Խերեսային բրենդի (Brandy de Jerez)

2208 20 870 0

2208 20 290 0 Այլ սպիրտային թուրմեր՝ ստացված խաղողի գինու կամ խաղողի

2208 20 890 0 մզվածքի թորման արդյունքում

2208 30 Վիսկի

2208 40 Ռոմ և այլ սպիրտային թուրմեր՝ ստացված շաքարեղեգից խմորման ենթարկված արտադրանքի թորման արդյունքում

2208 50 Ջին և գիհու թրմօղի

2208 60 Օղի

2208 70 Լիկյորներ

2208 90 Այլ սպիրտային խմիչքներ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։