Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2016 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Համաձայնել Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կողմից «Երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հասանելիության, ներառյալ՝ սակագնային քաղաքականության հիմունքների կարգավորման մասին» կարգի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելվածի թիվ 2 հավելված) դրույթների կիրառման վերաբերյալ ղազախական և ղրղզական կողմերի առաջարկին, այդ թվում՝ տարանցման կարգով Ղազախստանի Հանրապետության տարածքով Ղրղզստանի Հանրապետություն (Ղրղզստանի Հանրապետությունից) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող բեռների նկատմամբ միասնականացված սակագների մասով երկկողմ համաձայնագիր կնքելու միջոցով, որը ժամանակավորապես կիրառվելու է դրա ստորագրման օրվանից՝ ելնելով այն բանից, որ այդ համաձայնագիրը չպետք է ազդեցություն ունենա «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների կողմից իրավունքների կիրառման վրա կամ դրանց կողմից իրենց պարտականությունները կատարելու վրա։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև О. Պանկրատով Ի. Շուվալով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։