ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2016 թվականի
թիվ 104
քաղ. Մոսկվա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Համաձայնել Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կողմից «Երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հասանելիության, ներառյալ՝ սակագնային քաղաքականության հիմունքների կարգավորման մասին» կարգի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելվածի թիվ 2 հավելված) դրույթների կիրառման վերաբերյալ ղազախական և ղրղզական կողմերի առաջարկին, այդ թվում՝ տարանցման կարգով Ղազախստանի Հանրապետության տարածքով Ղրղզստանի Հանրապետություն (Ղրղզստանի Հանրապետությունից) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող բեռների նկատմամբ միասնականացված սակագների մասով երկկողմ համաձայնագիր կնքելու միջոցով, որը ժամանակավորապես կիրառվելու է դրա ստորագրման օրվանից՝ ելնելով այն բանից, որ այդ համաձայնագիրը չպետք է ազդեցություն ունենա «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների կողմից իրավունքների կիրառման վրա կամ դրանց կողմից իրենց պարտականությունները կատարելու վրա։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև О. Պանկրատով Ի. Շուվալով
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: