Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Բնապահպանական ծրագրի նախագծի հրապարակումը և հաշվետվողականությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Բնապահպանական ծրագրի նախագծի հրապարակումը և հաշվետվողականությունը

1. Բնապահպանական ծրագրի նախագիծը կամ դրանում փոփոխություններ նախատեսող առաջարկությունները շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ղեկավարը հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում։ Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ դրանք հրապարակվում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում։

2. Իրավաբանական և ֆիզիկական անձինք բնապահպանական ծրագրի նախագծի կամ դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` տասնoրյա ժամկետում։

3. Ընթացիկ տարվա բնապահպանական ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն և այն ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը: Հաշվետվության ձևը հաստատում է տարածքային կառավարման ոլորտի լիազոր մարմինը: Համայնքի ավագանու հաստատած հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում։ Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ այն հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։