Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 338/02 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 փետրվարի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60104012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

23 դեկտեմբերի 2003 թ.

ք. Երևան N 431/03-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 338/02 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 5-րդ մասով`

ՈՐՈՇԵՑ`

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Արժեթղթերի հայտարարագրման մասին» թիվ 338/02 որոշմամբ հաստատված 38-3 կանոնի (դ) ենթականոնում կատարել հետևյալ փոփոխությունը.

38-3 (դ) (1) ենթականոնի «(բացառությամբ սույն կանոնի (2) ենթականոնով նախատեսված դեպքի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն կանոնի (դ) (3) ենթականոնով նախատեսված դեպքի)» բառերով:

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ` Է. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։