Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60105019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 դեկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 340/04-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65 հոդվածի 2-րդ, 66 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ, 121 հոդվածի 4-րդ, 133 հոդվածի 1-ին մասերով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Հաշվի առնելով, որ մինչև մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջների հաստատումը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովն այդ պահանջները համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի հետ.

Համարելով, որ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» հավելվածի 66.4-2ՀԿԳ, 66.4-3ՀԿԳ ձևերի, ՀՀ-1, ՀՀ-2 և ՖԱ-1 աղյուսակների նոր խմբագրությամբ հաստատումը, ինչպես նաև 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (ամսական) և 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (տարեկան) նոր ձևերի սահմանումը հնարավորություն կընձեռի պարզեցնել մասնագիտացված անձանց կողմից հաշվետվությունների կազմման աշխատանքները և լիարժեք դարձնել ներկայացվող տեղեկությունների կազմը.

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածի 2-րդ մասի ա) կետով, որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» կատարել հետևյալ փոփոխությունները.

(ա) նոր խմբագրությամբ շարադրել հավելվածի 66.4-2ՀԿԳ, 66.4-3ՀԿԳ ձևերը, ՀՀ-1, ՀՀ-2, ՖԱ-1 աղյուսակները (կցվում են).

2. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, ՀՀ արժե-թղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» կատարել հետևյալ լրացումները.

(ա) 66.3-4(բ), 66.3-4(գ), 66.3-8(բ)(1) և 66.3-8(բ)(2) կանոններում «66.4-1ԴԳ» բառերից հետո լրացնել «, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ» բառերը.

(բ) 66.3-4(դ) և 66.3-8(բ)(3) կանոններում «հաշվետվության» բառերից հետո լրացնել «66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ,» բառերը.

(գ) հավելվածի 66.4-1ԴԳ (ամսական) և 66.4-1ԴԳ (տարեկան)) ձևերից հետո լրացնել համապատասխանաբար 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (ամսական) և 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (տարեկան) ձևերը (կցվում են):

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի

նախագահ՝ Է. Մուրադյան

Հավելված 1

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի

14 դեկտեմբերի 2004 թվականի

N 340/04-Ն որոշման

Էջ 1, 2, 3, 4, 5, 6, 7

Հավելված 2

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի

14 դեկտեմբերի 2004 թվականի

N 340/04-Ն որոշման

Էջ 1, 2

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։