ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 923-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ)» բառերով, իսկ նույն կետի 2-րդ նախադասությունը հանել.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում՝ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն N 1 ձևի, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և, եթե չի տվել իր համաձայնությունը՝ ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ:».
3) 3-րդ կետով սահմանված ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» բառերը փոխարինել «դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» բառերով.
5) 9.1-ին կետում «օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «դեսպանությունների կամ հյուպատոսական հիմնարկների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
23.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հունիսի 23-ի N 923-Ն որոշման
«Ձև N 1
Ծ Ա Ն ՈՒ Ց Ո Ւ Մ
Հարգելի ______________________________________________________________
(ծանուցվողի անունը, ազգանունը)
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Երդման արարողությանը մասնակցելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը ____________ ը կարող եք ներկայանալ՝
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն
_______________________________ , թիվ
(hասցեն)
_____________________ աշխատասենյակ.
- օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ
հյուպատոսական հիմնարկ
__________________________________________________________________
(անվանումը, հասցեն)
թիվ __________________ աշխատասենյակ։
____________________________
Ծանուցումն ուղարկող ծառայության անվանումը ____________________________
օրը, ամիսը, տարեթիվը»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական: