ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 929-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 3 հավելվածում՝ ստուգաթերթի և հարցաշարի անվանումներում «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերը փոխարինել «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերով.
2) N 3 հավելվածի հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-17-րդ կետերով՝
« 8. Արդյո՞ք ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքը համապատասխանում է ցանկ 5-ով սահմանված անվտանգության
պահանջներին: կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.8-րդ կետ փորձա- քննություն 2.0
9. Արդյո՞ք ավիացիոն բենզինը համապատասխանում է ցանկ 6-ով սահմանված անվտանգության
պահանջներին: կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.10-րդ կետ փորձա- քննություն 2.0
10. Արդյո՞ք նավային վառելիքը համապատասխանում է ցանկ 7-ով սահմանված անվտանգության
պահանջներին: կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.12-րդ կետ փորձա- քննություն 2.0
11. Արդյո՞ք հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողն ունի 5 լ անվանական տարողությամբ ստուգաչափված տարա: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 17.2-րդ կետ, ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝
որոշում) 7-րդ կետ տեսազննում 0.8
12. Արդյո՞ք հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնում է 5 լ անվանական տարողությամբ ստուգաչափված
տարայի միջոցով: օրենքի 6-րդ հոդվածի 17.2-րդ կետ,
որոշման 7-րդ կետ տեսազննում 1,1
13. Արդյո՞ք չափանոթների հարաբերական սխալանքը 20 °С ±10 °С ջերմաստիճանի դեպքում չի գերազանցում ± 0,5%-ը: որոշման 8-րդ կետ տեսազննում 0.3
14. Արդյո՞ք վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը
չի գերազանցում 1 %-ը: որոշման 9-րդ կետ տեսազննում 0.5
15. Արդյո՞ք չափանոթի բկանցքի թափանցիկ մասի սանդղակը զետեղված է այնպես, որ դրա դիրքը հնարավոր չէ փոփոխել առանց
կապարակնիքի խախտման: որոշման 16-րդ կետ տեսազննում 0.1
16. Արդյո՞ք չափանոթի բկանցքի թափանցիկ մասը կամ թափանցիկ մակարդաչափ խողովակը պատրաստված է թափանցիկ և անգույն ապակուց և չունի հեղուկի մակարդակին հետևելուն խոչընդոտող թերություններ: որոշման 17-րդ կետ տեսազննում 0.1
17. Արդյո՞ք աստիճանավորված բկանցքով չափանոթների համար սանդղակի վրա նշագծերը կայուն են և հստակ տեսանելի, ընթեռնելի՝ ապահովելով դրա շահագործման ամբողջ ընթացքում սանդղակի և նշագծերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու)
հնարավորության բացառումը: որոշման 19-րդ կետ տեսազննում 0.1
».
3) N 3 հավելվածի հարցաշարի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի 5-րդ սյունակներում «5.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «2.0» թվերով.
4) N 3 հավելվածի N 4 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ցանկ N 4
Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները
Մազութի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակը՝
նավատորմային մազութի համար Չափաքանակը՝
ջեռուցման մազութի համար
Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 2,0 3,5
Բռնկման ջերմաստիճանը բաց հալքանոթում, ոչ ցածր .0С - 90
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր .0С 80 -
Ծծմբաջրածնի պարունակությունը, ոչ ավելի մասնիկ/միլիոն ppm 10 10
».
5) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ NN 5, 6 և 7 ցանկերով՝
«Ցանկ N 5
Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները
Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված
վառելիքի բնութագրերը Չափման
միավորը Չափաքանակը՝ թռիչքի մինչձայնային
արագությամբ թռչող ապարատների համար
Ջեթ Ա-1 ՏՍ-1 ՌՏ
Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40°C
ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի մմ2/վ - - 16
Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20°C
ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի մմ2/վ 8 - -
Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր °C - մինուս 50 մինուս 50
սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր °C մինուս 47 - -
Մեխանիկական խառնուկների և ջրի
պարունակությունը - բացակայում է բացակայում է բացակայում է
Ֆրակցիոն կազմը՝
10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C 205 165 175
90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C - 230 270
98 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C - 250 280
թորազտումից մնացորդը, ոչ ավելի % 1,5 չի նորմավոր-
վում 1,5
թորազտումից կորուստները, ոչ ավելի % 1,5 չի նորմավոր-
վում 1,5
Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս կամ նաֆթալինային ածխաջրածինների ոչ ավելին 3% ծավալային բաժնում, ոչ պակաս մմ 25 25 25
մմ 19 - -
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ
ցածր °C 38 28 28
Արոմատիկ ածխաջրածինների ծավալային
(զանգվածային) մասը, ոչ ավելի % 25 20 (22) 20 (22)
Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի մգ/100սմ3 7 5 4
Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,25 0,20 0,10
Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը,
ոչ ավելի % 0,003 0,003 0,003
Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ
ջերմաստիճանային պայմաններում, ոչ ցածր °C 260 260 260
(275)*
ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի մմ սս 25 25 25
նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության
դեպքում), ոչ ավելի Միավորներն ըստ գունային
սանդղակի 3 3 3
Տեսակարար էլեկտրահաղորդականությունը** պՍմ/մ
առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ
ավելի 10 10 10
հակաստատիկ հավելանյութով 50-600 50-600 50-600
*սպառողների պահանջով թույլատրվում է որոշել վառելիքի համար ջերմաթթվեցման կայունությունը
275°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում
** որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից
Ցանկ N 6
Ավիացիոն բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջները
Ավիացիոն բենզինի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակները
Օկտանային թիվը՝ ըստ շարժիչային մեթոդի, ոչ պակաս - 91
Տեսակայնությունը* (հարուստ խառնուրդ), ոչ պակաս - 115
Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր °C մինուս 60
Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը - բացակայում է
Հագեցած գոլորշիների ճնշումը կՊա 29,3 - 49
Ֆրակցիոն կազմը՝
10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C 82
50 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C 105
90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C 170
թորազտումից մնացորդը, ոչ ավելի % 1,5
թորազտումից կորուստները, ոչ ավելի % 1,5
Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի մգ/100 սմ3 3
Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,03
Գույնը - Կանաչ
* որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից
Ցանկ N 7
Նավային վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները
Նավերի համար նախատեսված վառելիքի բնութագրերը Չափման
միավորը Չափաքանակները
Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,5
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր °C 61
Նշում. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներքին ջրային փոխադրումներում մասնակցող նավերի համար թույլատրվում են 1,5%-ից ոչ ավելի ծծմբի զանգվածային մասով՝ նավերի համար նախատեսված վառելիքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը:».
6) N 3 հավելվածի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ և 3-րդ կետերով՝
«2. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենք
3. ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով N 3 հավելվածում լրացվող 11-17-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
23.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական: