Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 055101.00.7-«ՖԻԶԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 055101.16.7- «ՔՎԱՆՏԱՅԻՆ ԵՎ ՄԵԶՈՍԿՈՊԻԿ ՖԻԶԻԿԱ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

31 մայիսի 2022 թ. N 1036-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 055101.00.7-«ՖԻԶԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 055101.16.7- «ՔՎԱՆՏԱՅԻՆ ԵՎ ՄԵԶՈՍԿՈՊԻԿ ՖԻԶԻԿԱ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 19-ի 8-րդ և 10-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 140/10 նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին տալ մագիստրոսի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, գրական հայերենով, ուսուցման 1 տարի 6 ամիս տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 15-ական տեղերով՝ 055101.00.7- «Ֆիզիկա» մասնագիտության 055101.16.7- «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» կրթական ծրագրով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կ. Թռչունյանին:

Նախարար` Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։