Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՎ 2 ԱՅԼ ԳԱՆԳԱՏՆԵՐ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում
Ակտի պատկեր

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ՈՐՈՇՈՒՄ

Գանգատ թիվ 32251/12

«ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ն ընդդեմ Հայաստանի և 2 այլ գանգատներ

(տե՛ս կից աղյուսակը)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի մարտի 10-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր ամսաթվերին ներկայացված վերոնշյալ գանգատները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Դիմումատու ընկերությունը՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի գործունեության իրականացման վայրը Երևանում է։ Այն ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ն. Բաղդասարյանը։

Դիմումատու ընկերության՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ ազատ արտահայտվելու իր իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատու ընկերությանը, որին հրավիրել են ներկայացնելու իր սեփական դիտարկումները: Քարտուղարի նամակներին որևէ պատասխան չի ստացվել։

Պատվիրված նամակով ուղարկված` 2021 թվականի հունվարի 11-ով թվագրված գրություններով դիմումատու ընկերությունը ծանուցվել է, որ թիվ 32251/12 և թիվ 71470/12 գանգատների առնչությամբ իր դիտարկումները ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրացել է 2017 թվականի մայիսի 29-ին, իսկ թիվ 12890/13 գանգատի առնչությամբ՝ 2017 թվականի հուլիսի 6-ին, և որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ներկայացվել։

Դիմումատու ընկերության ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը վարույթ չընդունել, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ վարույթը շարունակել։ Դիմումատու ընկերության փաստաբանն այդ նամակներն ստացել է 2021 թվականի փետրվարի 17-ին։ Այնուամենայնիվ, որևէ պատասխան չի ստացվել։

2013 թվականից սկսած դիմումատու ընկերությունը կամ նրա փաստաբանը կապ չի հաստատել Դատարանի հետ։

ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում է դրանց քննությունն իրականացնել համատեղ՝ մեկ որոշման շրջանակներում։

Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության առնչությամբ՝ Դատարանը համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետ «ա» ենթակետի։

Հետևաբար գործը պետք է վարույթ չընդունվի։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է միացնել գանգատները.

Որոշում է գանգատները վարույթ չընդունել։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 31-ին։

Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝

Նախագահ

ՀԱՎԵԼՎԱԾ

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը

Թիվ Գանգատ թիվ Գործի անվանումը Ներկայացնելու ամսաթիվը Դիմումատու Բնակության վայրը Ներկայացվել է

1. 32251/12 «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի 18 մայիսի 2012թ. «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ Երևան Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

2. 71470/12 «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի 27 հոկտեմբերի 2012թ.

3. 12890/13 «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի 31 հունվարի 2013թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։