Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 454-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության Բուրգ լե Վալենս քաղաքի կողմից «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հասցեով ուղարկված բեռի (872 տեղ, 6,783 կգ ընդհանուր քաշով, 67,410 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ու Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի զոհվածների ու վիրավորների, համայնքում Արցախից ապաստանած և կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

Երևան

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 454-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Անվանումը Քաշը

(բրուտտո) Տեղերի

քանակը Արժեք

(եվրո)

1. Մետաղական մահճակալ (օգտագործված) 110 3 550

2. Երաժշտական գործիքներ (օգտագործված) 85 19 400

3. Անվասայլակ և քայլակ (օգտագործված) 75 6 200

4. Մեքենայի նստարաններ երեխաների համար 1520 244 14580

5. Բժշկական պարագաներ 650 35 26900

6. Պլաստմասսայե լոգարաններ 102 41 615

7. Փայտե խաղարաններ 387 18 900

8. Եռանիվ մանկական հեծանիվներ 168 56 2240

9. Մանկասայլակներ 242 24 2100

10. Բարուրի սեղաններ 1144 110 5150

11. Կտորե ցանցավոր խաղարաններ 237 26 720

12. Մանկական հենակ - աթոռներ 30 10 330

13. Գրենական տարատեսակ պարագաներ 80 8 1260

14. Օգտագործված հագուստ և նմանատիպ պարագաներ 1953 272 11465

Ընդամենը 6,783 872 67,410

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։