ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 459-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 374-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 6-ի «Շողիկ» հայկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 374-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «12,310 կգ» և «4,700 եվրո» բառերը համապատասխանաբար փոխարինել «11,600 կգ» և «4,500 եվրո» բառերով.
2) հավելվածի բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
Երևան
24.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 459-Ա որոշման
«ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափման
միավորը Քաշը
(կգ)
1. Մահճակալներ՝ ֆունկցիոնալ (օգտագործված) 18 հատ 1,400
2. Կոնտեյներ N DBOU 511774-8 1 հատ 3,700
3. Հեծանիվներ (երկանիվ, մեծերի համար – օգտագործված) 17 հատ 400
4. Հենակներ (օգտագործված) 48 զույգ 100
5. Պառկած հիվանդներին բարձրացնելու հարմարանք 3 հատ 280
6. Մանկասայլակներ 2 հատ 20
7. Քայլակներ (օգտագործած) 165 հատ 1,600
8. Հաշմանդամի սայլակներ (օգտագործված) 88 հատ 2,010
9. Էլեկտրոնային սայլակներ հաշմանդամների համար (օգտագործված) 19 հատ 1,505
10. Զուգարանային աթոռ (սայլակ) (օգտագործված) 29 հատ 350
11. Սեղանիկ 5 հատ 25
12. Լոգարանում հիվանդին բարձրացնելու հարմարանք 10 հատ 210
405 11,600
»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
24.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ