Հոդված 3. Օրենսգրքի 202-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 202-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ հարկման բազաները․
1) Բ1 - հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` սույն բաժնում խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառություն.
2) Բ2 - շահույթ նախքան հարկումը, որը հաշվարկվում է որպես Բ1-ի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված՝ Բ1-ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.
3) Բ3 - շահույթ նախքան հարկումը, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, Բ3-ի հիման վրա ռոյալթիի գումարը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Բ3-ը մեծ է 0-ից․
Բ3 =Բ2 - ՖԾ - (Բ1 x R1 ) - (Բ2 x R2 )-(Բ1 x 0.15 )
որտեղ՝ ՖԾ-ն Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերն են, որոնք Բ3-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Կառավարության սահմանած կարգով, դեպքերում և չափերով, իսկ R1 -ը և R2 -ը՝ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի դրույքաչափերը:
Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Բ2 -ի հաշվարկման ժամանակ՝
1) իրացման շրջանառությունից ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցում չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից.
2) բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով:».
2) 3-րդ մասի՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում Կառավարության սահմանած ցանկում ներառված լաբորատորիաների տված եզրակացությունների հիման վրա որոշված՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը.».
2) 2-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձևավորված՝ մետաղների միջազգային միջին գները:».
3) 3-րդ կետի «գ» ենթակետի «20» և «80» թվերը փոխարինել համապատասխանաբար «15» և «85» թվերով: