Հոդված 5. Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում:».
2) 2-րդ մասի «քրեական գործերը» բառերը փոխարինել «քրեական վարույթները» բառերով, իսկ «օրենքով նախատեսված գործերը» բառերը՝ «օրենքով նախատեսված հարցերը» բառերով.
3) 2.1-ին մասի «քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը» բառերը փոխարինել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները» բառերով, իսկ նույն մասը «միջնորդությունները» բառից հետո լրացնել «և բողոքները» բառերով.
4) 2.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները քննում են միայն տվյալ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:»: