Հոդված 16
Հոդված 16.
Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը
1. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրա, փոխանցվող փոստային առաքանու, հեռապատճենի (ֆաքսի), հեռագրային կամ այլ ոչ թվային հաղորդագրությունների, ներառյալ` դրանց բովանդակության հետազոտումն է` դրա արդյունքների ամրագրմամբ կամ այդ հաղորդումների առգրավմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:»: