Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ներքին դիտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին բնակարանում հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով կամ առանց դրանց` էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:»: