Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների և այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ և այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց՝ տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով, կամ առանց դրանց` էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա հետազոտման արդյունքների ամրագրմամբ:»: