Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Հեռախոսային խոսակցությունների» բառերը փոխարինել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը և քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում՝ կապի ուղիներ և միջոցներ տրամադրելով՝ բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:».
4) 4-րդ մասի «երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ» բառերը փոխարինել «երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և» բառերով, իսկ նույն մասի «ձեռքբերումն» բառը՝ «ձեռքբերումը ողջամտորեն» բառերով.
5) 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
6) 7-րդ մասի՝
ա. «փաստաբանի» բառից հետո լրացնել «, ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները ենթակա են անհապաղ ոչնչացման:»: