Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22.

Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «իրականացման» բառից հետո լրացնել «կամ դրանց ժամկետի երկարաձգման» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Միջնորդությունը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:».

2) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարների, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման կամ բացահայտման նպատակով:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառման անցկացումը՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումը շարունակելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Եթե դատարանը թույլ չի տալիս շարունակել օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և 32-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։