Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) վերնագրի «հետևանքով» բառը փոխարինել «արդյունքում» բառով, իսկ «հրապարակայնությունը» բառը` «հասանելիությունը» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ոք իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելուց, քրեական հետապնդումը դադարեցնելուց, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` չորս ամսվա ընթացքում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը:».
3) 2-րդ մասի «փաստաթղթերը» բառը փոխարինել «փաստաթղթերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը» բառերով, իսկ նույն մասը «մերժվում է,» բառերից հետո լրացնել «եթե քրեական վարույթը շարունակվում է, և դրանց տրամադրումը կարող է խոչընդոտել հանցագործության բացահայտումը, կամ» բառերով.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և ժամկետում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեական վարույթը կարճելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք նշված ժամկետներն անցնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ոչնչացվում են:».
5) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: