Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունը «միջոցառումներ,» բառից հետո լրացնել «գաղտնի քննչական գործողություններ,» բառերով, նույն պարբերության «կատարում են» բառերից հետո հանել «հետաքննություն և» բառերը, իսկ «ուղղված իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը և խափանմանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան» բառերով.
2) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային անվտանգության մարմինները սույն օրենքով և այլ օրենքներով իրենց առջև դրված խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ:».
3) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.
«Ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն և օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր:»: