Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերության «Օրենքով իրեն վերապահված» բառերը փոխարինել «Իր» բառով.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:».
3) երրորդ պարբերությունը «սահմաններում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:».
4) վեցերորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունը պարտավոր է ոստիկանության վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո՝ 3 ժամը լրանալու պահից, ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ինչպես նաև իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի, հաղորդակցվել և տեսակցել փաստաբանի հետ և իր ցանկության դեպքում ենթարկվել բժշկական զննման:».
5) վեցերորդ պարբերության երկրորդ նախադասությունում «միջոցներ են ձեռնարկվում նրանց» բառերը փոխարինել «ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ձերբակալված անձին» բառերով.
6) վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օրենքով նախատեսված դեպքերում օգտվելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալին վերապահված իրավունքներից:»։