Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պահանջելու դադարեցնել ոստիկանության, հանրային այլ ծառայողների, պաշտոնատար անձանց լիազորությունների, Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ավագանու անդամի, համայնքի ղեկավարի թեկնածուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նման գործողություններ կատարող անձանց հեռացնել տվյալ վայրից.».
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը.».
2) 2-րդ մասի 1-ին կետի «կասկածանքի բավարար հիմքերի» բառերը փոխարինել «անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» բառերով, իսկ «բերման ենթարկելու» բառերը՝ «ձերբակալել» բառով.
3) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի իմաստով՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածն առկա է այն դեպքում, երբ՝
1) անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կամ վարչական իրավախախտումը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին՝ որպես ենթադրյալ հանցանքը կամ իրավախախտումը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր:
Ենթադրյալ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածը կարող է հիմնվել նաև նման կասկածի տեղիք տվող այլ հանգամանքների վրա ևս (տեխնիկական միջոցներով ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման փաստի արձանագրում, հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայություն և այլն):»: