Հոդված 1
Հոդված 1.
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, դատարանին (դատավորին), դատախազությանը, նախաքննության մարմիններին՝ նախաձեռնված քրեական վարույթների կամ հարուցված քաղաքացիական գործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների կամ անձանց պահանջով:»: