Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 29. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վարույթն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա տարածքային ընդդատությանը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Վարույթն ըստ ընդդատության ստացած Հակակոռուպցիոն կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մինչև նախնական դատալսումներ նշանակելը որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա առարկայական ընդդատությանը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, որոշումը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի ընդդատության հարցը։ Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը մինչև որոշում կայացնելը խորհրդակցում է Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահների հետ՝ վարույթի ընդդատության վերաբերյալ նրանց դիրքորոշումը պարզելու նպատակով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։