Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 10-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Միջազգային կազմակերպությունը կատարողական վարույթին մասնակցում է իր մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են միջազգային իրավունքի նորմերով սահմանված կամ միջազգային կազմակերպության կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, կամ ներկայացուցիչների միջոցով: Միջազգային կազմակերպության անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:»: