Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 11-րդ մասի « և վարչական գործերով դատական» բառերը փոխարինել «, վարչական և քրեական գործերով դատական (վարութային)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին և 11․2-րդ մասերով.

«11.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քրեական վարույթով տուգանքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթը, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ պրոբացիայի պետական ծառայությունը, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

11.2. Դատարանի վարույթում գտնվող քրեական գործով գրավը պետության եկամուտ դարձնելու վերաբերյալ կատարողական թերթը, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ դատախազությունը, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:».

3) 13-րդ մասի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։