Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա չի ենթարկվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունների կատարմանը վերաբերող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությանը։»: