Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ մասերով.
«Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հիվանդության հետևանքով կալանավորումից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը:
Կալանավորման կատարումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: