Գլուխ 4 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Անցումային և եզրափակիչ դրույթներ
Հոդված 23. Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից։
2. Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումները պահպանում են իրենց իրավաբանական ուժը և ենթակա չեն վերագրանցման:
3. Սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինը ստեղծվում է մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը։
4. Մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ կատարված գրանցումների վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով փոխանցվում են լիազոր մարմնին՝ ապահովելով համակարգի տվյալների թարմացումը ինքնաշխատ կարգով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-263-Ն