Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-03-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 21. Առարկության գրանցումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. Առարկության գրանցումը

1. Պարտապանը կարող է ներկայացնել իր նկատմամբ գրանցված ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմում, եթե գրանցումը հիմնված չէ փաստերի վրա կամ սխալ է գրանցված: Ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմումում նշվում են՝

1) շարժական գույքի համարը (առկայության դեպքում).

2) գրանցման ոչ ճիշտ լինելու վերաբերյալ հիմնավորումները։

2. Ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմումին կցվում է պահանջը հիմնավորող փաստաթուղթը:

3. Ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմումը գրանցվում է ապահովված իրավունքի գրանցման հետ համատեղ:

(21-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-142-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։