Գլուխ 2 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 10. Լիազոր մարմնի գործառույթները գրանցման կազմակերպման գործում
Հոդված 10. Լիազոր մարմնի գործառույթները գրանցման կազմակերպման գործում
1. Լիազոր մարմինը՝
1) կազմակերպում և իրականացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումը.
2) իրականացնում է Գրանցամատյանի վարումը` հավաքում, մշակում, տրամադրում, դասակարգում և արխիվացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը.
3) ապահովում է շարժական գույքի նույնականացումը.
4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ Գրանցամատյանից.
5) ապահովում է իր գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու հնարավորությունը:
2. Լիազոր մարմինը չի կրում պատասխանատվություն լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերում ներառված տվյալների հավաստիության համար: