Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին օրենսդրությունը
Հոդված 2. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին օրենսդրությունը
1. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով:
2. Շարժական գույքի նկատմամբ գրավի և այլ իրավունքների պարտադիր գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով և իրավական ակտերով: