Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Գրանցամատյանի էլեկտրոնային վարումը և տեղեկությունների տրամադրումը
Հոդված 6. Գրանցամատյանի էլեկտրոնային վարումը և տեղեկությունների տրամադրումը
1. Գրանցամատյանը վարում է լիազոր մարմինը էլեկտրոնային եղանակով։ Լիազոր մարմինը գրանցման գործընթացներն իրականացնում է էլեկտրոնային եղանակով:
2. Լիազոր մարմնի գործառույթների իրականացման արդյունքում կայացվող ակտերը, Գրանցամատյանի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:
3. Գրանցամատյանի տեղեկատվությունը թղթային կրիչի վրա տրամադրվում է անձի դիմումի հիման վրա։