Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. Գրանցամատյանի տվյալների արդիականացման սկզբունքը
Հոդված 8. Գրանցամատյանի տվյալների արդիականացման սկզբունքը
1. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից էլեկտրոնային կարգով վարվող և պահվող տվյալները ենթակա են գրառման նաև Գրանցամատյանում, ապա այդ տվյալները փոփոխվելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով արդիականանում է նաև Գրանցամատյանում:
2. Ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: